Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ. Արցախի նախագահ (Տեսանյութ)

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ. Արցախի նախագահ (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ տեսաուղերձով դիմել է ժողովրդին։

«Հրադադարի մասին հայտարարության հաջորդ օրվանից հակառակորդը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ, համարյա ճակատի ամբողջ երկայնքով, մանավանդ հարավային ուղղությամբ: Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։

Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադադար, ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ՝ չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով։

Բայց ուշ չէ։

Նորից եմ նշում, հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը՝ այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը՝ հետո հաջողության դեպքում նաև՝ Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք», – ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում