Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել

Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ:

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռեանիմոբիլ՝ լցված քնապարկերով:

«Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել և Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլը աջակցություն անվանելու մտքից: Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը՝ ինչի հնարավորությունն ունի:

Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ: Իսկ ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին. կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում