AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու թշնամական պետությունների տնտեսությունների վրա

 

«Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։ Վերջին շրջանում ադրբեջանական նավթի գները սկսել են իջնել, և այստեղ խնդիրը չի վերաբերում միայն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի արդյունքում էներգակիրների համաշխարհային գնանկմանը, որը շարունակում է նվազեցնել նավթ արդյունահանող երկրների եկամուտները։

Անհրաժեշտ է դիտարկել այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթի հիմնական գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին և ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ այդ երկրի ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը ոչ ոք չի կարող երաշխավորել։ Իսկ, ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը մեծապես կախված է նավթի ու գազի արտահանումից։ Եվ պատահական չէ, որ այս երկրի արտահանման հաշվեկշռում էներգակիրների ծավալը գերազանցում է 90 տոկոսը, և սա այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդհանրապես 2010 թվականից սկսած՝ ամեն տարի նավթի արդյունահանումը նվազեցնում է։

Եվ նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու շարունակում է մսխել իր պահուստային ֆոնդում կուտակված միջոցները։ Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է նրան, որ այս երկիրը հայտնվի նաև ֆինանսական և սոցիալական կոլապսի մեջ, որում հենց հիմա գտնվում է Ադրբեջանի ողջ տնտեսությունը։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը փորձում է պահել մանաթի առկա արժեքը՝ որոշակի դոլարային ռեսուրսներ ծախսելու միջոցով, բայց դա երկար անել չեն կարող, մանավանդ, երբ պատերազմը հսկայական ֆինանսական միջոցներ է խլում, իսկ Ադրբեջանը ձգտում է սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել։ Շուտով նրանք ստիպված են լինելու բաց թողնել մանաթի արժեքը, ինչը շատ կտրուկ կերպով կազդի Ադրբեջանի տնտեսության վրա։

Ասիական Զարգացման բանկի կանխատեսումներով՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կազմելու է 4,3 տոկոսը, սակայն հավելյալ գործոնների ավելացման պարագայում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական տնտեսության անկումն ավելի խորը կլինի։ Իսկ տնտեսական դժվարությունները կարող են հող ստեղծել այդ երկրում դժգոհությունների և ներքաղաքական ցնցումների համար։ Տպավորություն է նաև, որ ռազմական ագրեսիայի տնտեսական ռիսկերի մասին հաշվարկներ չի արել նաև Թուրքիան, որն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին։ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական շրջանակների հայտարարությունների ֆոնին թուրքական արժույթը՝ լիրան, շարունակում է գահավիժել։ Իսկ օրերս էլ լիրան անկման նոր ռեկորդ էր սահմանել։

Թուրքիան ռազմական և քաղաքական էական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին, և ֆինանսատնտեսական ոլորտի վերլուծաբանների համոզմամբ, թուրքական ազգային արժույթի արժեզրկմանը նպաստել է այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Արցախում վերսկսված ռազմական գործողություններում: Սրան գումարվում է այն, որ ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ վստահության անկում է նկատվում: Թուրքիայի տնտեսական դրությունը բարդանում է նաև այն հանգամանքով, որ Սաուդյան Արաբիան, որը թուրքական ապրանքների արտահանման համար մեծությամբ 15-րդ շուկան էր, պաշտոնապես հայտարարել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին։

Հայաստանում ևս շարունակվում են թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին քննարկումները, և բացառված չէ, որ առաջիկայում թուրքական ապրանքների ներմուծման արգելք կարող են սահմանել նաև այն երկրները, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի։ Այնպես որ պատահական չէ տնտեսագետների այն կանխատեսումը, որ ակտիվորեն մասնակցելով հակամարտությունների սրմանը՝ Թուրքիան պայմաններ է ստեղծում, որպեսզի թուրքական տնտեսությունը վերջնականապես ծնկի գա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Վրաստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները Քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում Ինչ իրավիճակ է սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանի կողմից կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ, այն պարունակում է քիմիական տարրեր. ՀՀ ՄԻՊ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը, քիչ առաջ էլ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Արծրուն Հովհաննիսյան Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել. ՊԲ Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ WarGonzo–ի լրագրողը ներկայացրել է Մարտունիում տիրող իրավիճակը (տեսանյութ) Ֆրանսիայի կառավարությունը կանգնած չէ Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետևում. Մակրոն Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ. ՊԲ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ Զոհրաբ Մնացականյան «Օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ». Զախարովա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ) Վրաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին խախտումների առնչությամբ 6 քրեական գործ է հարուցվել Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ կա զոհ․ Արցախի ՄԻՊ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով և Մոսկվա մեկնելը ժամանակավորապես անհնար է դարձել «Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ Վարչապետին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել են, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ռ. Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ) Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Աննա Նաղդալյան Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական դիվերսիոն խմբին (տեսանյութ) ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը «Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը (տեսանյութ) Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan