Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն

Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում