Հայկական ուժերը խոցել են թշնամու ևս մեկ ՍՈւ 25. Գարիկ Մովսեսյան

Հայկական ուժերը խոցել են թշնամու ևս մեկ ՍՈւ 25. Գարիկ Մովսեսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ասուլիսից ուղիղ 10 րոպե առաջ ինձ տեղեկացրին, որ խոցվել է հերթական ադրբեջանական Սու 25 ինքնաթիռը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը։

Նա հայտնեց. որ հայկական հակաօդային ուժերը շարունակում են արդյունավետությամբ իրականացնել իրենց առաջ դրված խնդիրները և ներկայացրեց փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ Ադրբեջանի կողմից օգտագործվում են թուրքական ռազմաօդային ուժերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում