Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունները

Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սալոնիկ քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 5-ին բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի անառարկելի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` հայ ժողովրդի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Բանաձևում նշվում է. «Սալոնիկ քաղաքի քաղաքային խորհուրդը համերաշխ է հայ ժողովրդի հետ: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները և այն պայքարը, որը մենք այսօր տանում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Հունաստանի Սալոնիկ և Հայաստանի Գյումրի քաղաքները քույր քաղաքներ են: Սալոնիկ քաղաքը, անցյալում, ընդունելով հազարավոր հայ փախստականների հանդիսանում է բաց և հյուընկալ քաղաք: Այսպիսով, այսօր էլ մենք որպես քաղաքապետարան հարգանքով ենք վերաբերվում փորձություններով անցած հայ ժողովրդին և սերտորեն համագործակցում ենք այստեղի մեր հունահայ եղբայրների հետ: Մեր ողջ ներուժը օգտագործելով, Սալոնիկ քաղաքի քաղաքապետարանը, քույրացված քաղաքների ցանցի միջոցով, կարող ենք բարձրացնել մեր ձայնը, տեղեկացնել և նպաստել ռազմական գործողությունների դատապարտմանը:

Դժբախտաբար, ևս մեկ անգամ թուրքիայի կառավարության կողմից տարածքում հրահրվող և ուղղորդվող երկրները, սրում են իրավիճակն ու լարվածություն ստեղծում: Դիմում են գործողությունների, որոնք վիրավորական են միջազգային իրավունքի և քաղաքակիրթ աշխարհի համար: Որպես Սալոնիկի քաղաքապետարան ու քաղաքային խորհուրդ կոչ ենք անում Հունաստանի կառավարությանը, Եվրոպական Միությանն ու միջազգային հանրությանը ստանձնել ցանկացած նախաձեռնություն` քաղաքական և դիվանագիտական մակարդակներով, դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի տարածք Ադրբեջանի անընդունելի ռազմական ներխուժումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում