Ըստ Զախարովայի՝ բանակցությունների սեղանին դրված է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը

Ըստ Զախարովայի՝ բանակցությունների սեղանին դրված է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հերթական անգամ ընդգծել է Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության մասին:

«Բանակցություններին հաջորդած օրերին մի շարք հեռախոսզրույցներ են կայացել ՌԴ ղեկավարության և Բաքվի ու Հայաստանի գործընկերների միջև՝ նախագահների, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով:

Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների միջև, համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները: Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորման հեռանկարներին, ապա ելնում ենք այն տեսանկյունից, որ դա անհրաժեշտ է:

Առաջարկները, որոնք մշակել և շարունակում են մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դրված են բանակցությունների սեղանին, որոնց բովանդակությունն է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը՝ անվտանգության պահպանման, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովման երաշխիքների պարագայում, քանի դեռ չի որոշվել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում