Արցախի Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով քաղաքացի է վիրավորվել․ Արցախի ՄԻՊ

Արցախի Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով քաղաքացի է վիրավորվել․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱդրբեջանական զինված ուժերն այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը», – նշել է Բեգլարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում