Ամերիկացի սենատորն աջակցել է Էրդողանի դեմ պատժամիջոց սահմանելուն

Ամերիկացի սենատորն աջակցել է Էրդողանի դեմ պատժամիջոց սահմանելուն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱմերիկացի սենատոր Քորի Գարդներն աջակցություն է հայտնել Էրդողանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին:

«Մտահոգված եմ թուրք նախագահ Էրդողանի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և Միջին Արևելքում իրավիճակն ապակայունացնելու ձգտման առնչությամբ: Ողբերգությունը շարունակվում է Հայաստանի հետ կապված իրավիճակում, ինչին պետք է վերջ դրվի: Ես աջակցում եմ Էրդողանի դեմ ռազմական պատժամիջոցների սահմանմանը: Մենք պետք է հասկացնենք, որ Թուրքիան չի կարող շարունակել վարվել այնպես, ինչպես հիմա, որ հետևանքներ կլինեն ՆԱՏՕ-ում նրա անդամակցության առնչությամբ», – ասել է ամերիկացի գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում