AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Օրը 20 անգամ մեզ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ քարոզող միջազգային կառույցնեը լուռ են

 

«Բոլոր պատերազմները դաժանություն ու սարսափ են սփռում, սակայն այն, ինչ այսօր անում է թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախում, ոչ միայն մարդկային որևէ տրամաբանությունից դուրս է, այլև ռազմական ծանր հանցագործություն է։ Դժվար է այլ բան սպասել մի երկրից, որն անգամ սեփական զինվորի հանդեպ արհամարհական վերաբերմունք ունի, չի ցանկանում հրադադարը գոնե 10 րոպե պահպանել, որպեսզի իր զինվորների դիերը դուրս բերի ռազմական գոտուց։

Այս պատերազմին առանձնակի դաժանություն է հաղորդում Թուրքիայի ցեղասպան ձեռագիրը, որի համար չկա ոչ մի պատնեշ, ոչ մի անթույլատրելի գոտի, ոչ մի օրենք ու կարգ։ Չնայած եկեղեցի հրետակոծողից ի՞նչ պիտի սպասել։ Եվ այս ամենը` «ժողովրդավար», «մարդասեր» աշխարհի աչքի առաջ։

Թուրքիային ներվում է ամեն ինչ, դրա համար նա ամեն օր ընդլայնում է իր կործանարար քաղաքականությունը՝ նոր տարածքներում ապակայունացնելով իրավիճակը, պատերազմների թեժ օջախներ հրահրելով։ Աշխարհի վերաբերմունքը մեր հանդեպ այս օրերին շատ հստակ երևաց, մնում է, որ մենք էլ այսուհետ ճիշտ դիրքերից հարաբերվենք նրա հետ։ Անգամ մեր երկրում գործող տարբեր միջազգային կազմակերպություններ, որ օրը քսան անգամ մեզ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն էին քարոզում, հիմա լուռ են, բերանները ջուր առած նստել են։ ՈՒրեմն այսուհետ իրենց իրավունք չվերապահեն մեզ դասեր տալ, հանդես գալ կեղծ մարդասերի դիմակով։

Ձեր մարդասիրությունն ու իրավունքների պաշտպանությունն էլ տեսանք։ Երբ Ստեփանակերտը, ողջ Արցախը ավերվում է, խաղաղ բնակիչները զոհվում են, ու՞ր է ձեր մարդասիրությունը։ Ծանր վիրավորված արցախցի երկամյա փոքրիկի լուսանկարն ընդհանրապե՞ս ձեր աչքին չի երևացել, չե՞ք տեսել կամ գոնե լսել, թե ինչպես են իր իսկ տանը արցախցուն ու իր զավակին դաժանաբար սպանում ահաբեկիչները։

Թե դուք միայն հայտնվում եք քաղաքական գործընթացների ժամանակ ու փորձում իբր ժողովրդավարություն ու մարդու իրավունքներ պաշտպանել, ձեր բարձր ամբիոններից իբր մտահոգություններ հայտնել այս կամ այն վավեր ու անվավեր քվեաթերթիկի համար, իսկ մարդկային կյանքերը ձեզ քիչ են հետաքրքիր։

Միայն ձեզ հայտնի չափորոշիչներով մեր երկրի ժողովրդավարության մակարդակն եք չափում ու այս կամ այն հորիզոնականում դասակարգում, իսկ երբ ձեր մարդասիրության ժամանակն է գալիս, պարզվում է, որ դուք անգամ 0-ի էլ չեք ձգում, չկաք, հօդս եք ցնդել, գետնի տակն անցել։ Այսուհետ նաև միջազգային հանրույթի ու նրանց արբանյակ կառույցների տեղական միջնորդներն էլ ճիշտ կանեն չխոսեն, թե այսինչ կառույցի այնինչ ղեկավարը մեր երկրի որևէ իրադարձություն, միջոցառում դատապարտել է կամ խնդիրներ է տեսել ժողովրդավարության տեսանկյունից։ Թող հիշեն այս օրերը և իրենց միջազգային դոնորներին, կաշառված տերերին ուղարկեն նույն քարոզը կարդալու Թուրքիայում և Ադրբեջանում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Վրաստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները Քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում Ինչ իրավիճակ է սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանի կողմից կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ, այն պարունակում է քիմիական տարրեր. ՀՀ ՄԻՊ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը, քիչ առաջ էլ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Արծրուն Հովհաննիսյան Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել. ՊԲ Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ WarGonzo–ի լրագրողը ներկայացրել է Մարտունիում տիրող իրավիճակը (տեսանյութ) Ֆրանսիայի կառավարությունը կանգնած չէ Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետևում. Մակրոն Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ. ՊԲ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ Զոհրաբ Մնացականյան «Օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ». Զախարովա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ) Վրաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին խախտումների առնչությամբ 6 քրեական գործ է հարուցվել Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ կա զոհ․ Արցախի ՄԻՊ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով և Մոսկվա մեկնելը ժամանակավորապես անհնար է դարձել «Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ Վարչապետին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել են, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ռ. Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ) Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Աննա Նաղդալյան Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական դիվերսիոն խմբին (տեսանյութ) ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը «Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը (տեսանյութ) Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan