AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն

 

«Քանի որ վերջին օրերին տարբեր հայտարարություններ են հնչում Արցախի շուրջ, դժվար է ասել, թե այս պահին ինչ դիվանագիտական մարտեր ու ինչ քաղաքական պայմանավորածոթյուններ են ընթանում։ Միայն հստակ է, որ սահմանի ողջ երկայնքով ծանր մարտերը շարունակվում են, շարունակում ենք անդառնալի կորուստներ կրել, մեր երիտասարդների կյանքի գնով դիմադրել ռազմական, ահաբեկչական հզոր ալիքին։ Սակայն նախօրեին դիվանագիտական հարթակում «ճեղքում» եղավ։

Բացի կրակի դադարեցման հորդորներից, բաց տեքստով խոսվեց հող հանձնելու մասին, այլ խոսքով, տարածք՝ խաղաղության դիմաց։ Բնականաբար սա հայկական կողմի համար ամենաանցանկալի առաջարկն է։ Հայաստանի ոչ մի ղեկավարի նման քայլը չի ներվելու։ Հիմա առավել եւս հող հանձնելը դավաճանական կդիտվի, որովհետեւ հնարավոր չէ պատկերացնել, թե այսքան զոհերի գնով պահված հողը ինչպես պիտի տալ թշնամուն։

Պատերազմն էլ, սակայն, հարցի լուծում չէ, հնարավոր չէ Արցախի հարցը կարգավորել ռազմական ճանապարհով, եթե ողջ ազգով էլ կանգնենք սահմանին, մեր դիմաց կրկնակի շատ մարդկային ռեսուրսով, գերժամանակակից սպառազինության պաշարով երկրներ են։

Սա Հայաստան-Ադրբեջան պատերազմ չէ։ Ոչ մեկը մեր զինվորի հերոսությանը չի կասկածում, բայց կա անհերքելի փաստ. մենք մեկ երկրի ու նրա զինուժի դեմ չենք պայքարում, իսկ ահաբեկչական ալյանսի դեմ միայնակ դուրս գալը, համաձայնեք, շատ բարդ է։ Որքան էլ այսօր պատերազմելուց բացի այլ ելք չտնեսնենք, փաստ է նաեւ, որ աշխարհում վաղուց պատերազմները տեղափոխվել են դիվանագիտական հարթակ, որտեղ էլ ավելին են երկրները ստանում, քան միմյանց դեմ զենք կիրառելով։

Սխալ է ասել, թե դիվանագիտական բոլոր հնարավորությունները ապառվել են ու մնացել է միայն պատերազմելը։ Բայց Հայաստանի վարչապետն այսօր միայն ռազմի դաշտում է տեսնում խնդրի լուծումը։ Նրա վերջին ուղերձը դրա մասին էր վկայում։

Բայց ինչ-որ պահի լռելու են զենքերը, եւ խոսելու են դիվանագետները։ Ահա այստեղ է գլխավոր հարցը, թե հայկական կողմը ինչ դիրք է զբաղեցնելու։ Այսպես թե այնպես ցանկացած լուծում փոխզիջում է պահանջում, ո՞րն է փոխզիջման այն առավելագույն չափը, որը պետք է հայկական կողմի համար ընդունելի լինի։

Մինչ այդ փաստենք, որ աշխարհում դժվար կհանդիպես մեկ այլ երկրի, որը պատերազմում հաղթել է, բայց հետո ինքնակամ վերադարձրել է իր հողերը։ Երբ առաջարկվում է հող զիջել եւ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, խոսվում է երկու հակադիր բեւեռների մասին, որովհետեւ տարածք վերադարձնելով, նախ Արցախում խախտվում է անվտանգության ողջ գոտին, Ադրբեջանի ախորժակը միանշանակ չի բավարարվում, հետո էլ դրանով ոչ թե արցախցու անվտանգությունն է երաշխավորվում, այլ հակառակը՝ նա ավելի մեծ սպառնալիքի տակ է հայտնվում։

Բանակցությունների հիմքում միայն Արցախի անվտանգությունը դնելը (հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը վերջին երկու տարում մշտապես խոսել է հենց այս ելակետը հիմք ընդունելով) եւս խնդրահարույց է, որովհետեւ ադրբեջանական քարոզչությունը մշտապես հայտնում է, թե իրենք ամեն ինչ կանեն, որ ապահովեն ժողովրդի անվտանգությունն իրենց հովանու ներքո։ Դրանով կարող են աշխարհի աչքին թոզ փչել, բայց մենք գիտենք, չէ՞, թե ինչ է նշանակում այդ անվտանգությունը։ Դրա համար տարածք ոչ միայն խաղաղության դիմացն է մերժելի, այլեւ Ադրբեջանի՝ իբրեւ անվտանգության խոստումների։

Արցախի կարգավիճակի հստակեցումը, ինքնորոշման խնդիրը պետք է առաջնային դիտարկվի, իսկ այս հարցն առայժմ չափազանց մշուշոտ է, քանի որ ըստ ՌԴ արտգործնախարարի, սեղանին դրված է դեռեւս, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը որպես առաջին քայլ ենթադրում է տարածքների հանձնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Վրաստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները Քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում Ինչ իրավիճակ է սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանի կողմից կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ, այն պարունակում է քիմիական տարրեր. ՀՀ ՄԻՊ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը, քիչ առաջ էլ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Արծրուն Հովհաննիսյան Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել. ՊԲ Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ WarGonzo–ի լրագրողը ներկայացրել է Մարտունիում տիրող իրավիճակը (տեսանյութ) Ֆրանսիայի կառավարությունը կանգնած չէ Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարների հրապարակման հետևում. Մակրոն Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ. ՊԲ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ Զոհրաբ Մնացականյան «Օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ». Զախարովա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ) Վրաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին խախտումների առնչությամբ 6 քրեական գործ է հարուցվել Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ կա զոհ․ Արցախի ՄԻՊ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով և Մոսկվա մեկնելը ժամանակավորապես անհնար է դարձել «Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ Վարչապետին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել են, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ռ. Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ) Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Աննա Նաղդալյան Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական դիվերսիոն խմբին (տեսանյութ) ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը «Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը (տեսանյութ) Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan