ՌԴ-ն արգելել է թուրքական նռան ներկրումը
16/10/2020 17:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Տուապսե քաղաքի ծովային նավահանգստում Թուրքիայից բերված նռան երկու խմբաքանակի ստուգման ժամանակ «Ռոսսելխոզնադզոր»-ի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները հայտնաբերել են կենդանի վիճակում կարանտինային օբյեկտ՝ Միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.)):
Երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21,808 տոննա է:
Իշխանություններն արգելել են նռան խմբաքանակի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում