ՌԴ-ն արգելել է թուրքական նռան ներկրումը

ՌԴ-ն արգելել է թուրքական նռան ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՏուապսե քաղաքի ծովային նավահանգստում Թուրքիայից բերված նռան երկու խմբաքանակի ստուգման ժամանակ «Ռոսսելխոզնադզոր»-ի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները հայտնաբերել են կենդանի վիճակում կարանտինային օբյեկտ՝ Միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.)):

Երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21,808 տոննա է:

Իշխանություններն արգելել են նռան խմբաքանակի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում