Արցախում կենսաթոշակ և նպաստ ստանալու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 17-ից ներկայանալ նախարարության նոր ապաստարան

Արցախում կենսաթոշակ և նպաստ ստանալու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 17-ից ներկայանալ նախարարության նոր ապաստարան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։

Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել

047-94-54-43 հեռախոսահամարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում