«Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին

«Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը («Եդինայա Ռոսիյա» կուսակցություն), որն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է:

«Այսօր հանդիպել եմ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս դժվարին օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է: Մենք մեծ հույսեր ունենք, որ Արցախի խաղաղ երկինքն ամուր պաշտպանված կլինի ագրեսիայից, և թուրքական անօդաչուներն այլևս կյանքեր չեն խլի: Ղարաբաղի հողը ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ»,- գրել է Միլոնովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում