Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1540 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1540 դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1540 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 63 000-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 1067 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 64 (տղամարդ), 89 (տղամարդ), 78 (կին), 70 (կին), 69 (տղամարդ), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (կին), 82 (կին) և 73 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 384 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47 925 փաստացի բուժվողներինը՝ 13694: Մեկ օրում արվել է 3937 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 344 053 թեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում