Ղարաբաղյան հակամարտությունը նոր շունչ է տվել հայկական միասնականությանը՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես․ Foreign Policy

Ղարաբաղյան հակամարտությունը նոր շունչ է տվել հայկական միասնականությանը՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես․ Foreign Policy

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միավորել է հայկական Սփյուռքը՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես՝ նոր շունչ տալով հայկական միասնականությանը:

Այս մասին գրում է Foreign Policy-ն՝ անդրադառնալով Հայաստանից դուրս բնակվող հայերի ակտիվ ջանքերին, որոնք ուղղված են միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությանը հրավիրելուն:

«Մինչդեռ բախումներն ադրբեջանական և հայկական ուժերի միջև շարունակվում են արդեն երեք շաբաթ, երիտասարդները հայկական դրոշներով փողոց են դուրս եկել Բեյրութի «Բուրջ Համուդ» հայկական թաղամասում: Ավելի քան 7000 մղոն հեռավորությամբ ամերիկահայերը ճանապարհներ և մայրուղիներ են փակել Լոս Անջելեսում, դրամահավաք, դեղամիջոցի և սննդի տեսքով օգնության առաքում կազմակերպել Հայաստան, նույնը պահանջել ԱՄՆ կառավարությունից: Աշխարհի հեռավոր անկյուններում բնակվող 7 մլն հայերի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը միավորվելու աննախադեպ ազդակ էր: Հայ երիտասարդներից շատերը նաև հայրենիք են վերադառնում՝ պայքարելու», – նշվում է պարբերականի հոդվածում:

«Ողջ աշխարհում, երբ պատերազմ է լինում, մարդիկ փախչում են երկրից: Բայց ոչ հայերը: Հայերը ողջ աշխարհից գալիս են Հայաստան և Արցախ»,- աղբյուրը մեջբերում է լիբանանահայ Գրիգոր Արթենյանին:

«Հաշվի առնելով բոլոր առկա տարբերությունները, սփյուռքահայերի մեծ մասը Օսմանյան կայսրության տարածքում սպանված 1.5 հայերի ժառանգներն են, յուրաքանչյուրն՝ իր պատմությամբ, և ներկայիս հակամարտությունը նրանց յուրովի է միավորում: Եվրոպայով մեկ հայերը նույնպես մայրուղիներ են փակում և բողոքի ցույցեր կազմակերպում մայրաքաղաքներում»,- նշվում է հոդվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում