Առավոտյան հրետանային ակտիվ կրակից հետո թշնամին անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ․ԱՀ ՊԲ

Առավոտյան հրետանային ակտիվ կրակից հետո թշնամին անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ․ԱՀ ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության պաշտպանության բանակը։

Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում