AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը դատապարտելի է համարում Արտաքին գործողության եվրոպական ծառայության միակողմանի հայտարարությունը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։

Ավելին՝ Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությունը սնում է ատելությամբ և հայատյացությամբ, ինչի դաժան դրսևորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։

Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները և կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որևէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։

Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։

Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները։

 

Լրահոս
Ռուսաստանը Սիրիայում իր հուժկու ավիահարվածներով ԼՂ հակամարտությանն առնչվող «մեսիջ» է հղում Թուրքիային. TRT «ԼՂ-ում մարտերը շարունակվում են, դա ափսոսանքի և անհանգստության տեղիք է տալիս»․ Պեսկով Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել Իսրայելը կարող է գնել ԱՄՆ-ի զինանոցի ամենահզոր ոչ միջուկային ռումբը․ լրատվամիջոցներ Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին Ստեփանակերտի հանրապետական ծննդատունը հրետակոծությունից հետո (տեսանյութ) Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական մասում պայթեցրել են ԻՊ-ի թաքստոցները Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արցախի ՊՆ-ն հրապարակել է ևս 59 զոհի անուն Հրետակոծվում է Շուշին. կա զոհ և վիրավորներ Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տրամադրելու համար Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ Ֆրանսիայում հայերը ճանապարհ են փակել, միջադեպ եղավ նրանց ու թուրք քաղաքացու միջև. ուղիղ Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾ Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 դեպք Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ) Հայկական կողմն առավոտյան ևս մեկ ԱԹՍ է խոցել․ ՊՆ մամուլի խոսնակ Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Պուտինը հիշեցրել է՝ մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Իրավիճակը Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը «Ժողովուրդ»․ Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր ԱԺ-ում կհանդիպի արցախցի կանանց «Փաստ». Թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք, տղերքը մեզ չեն ների «Ժողովուրդ». Ուշագրավ փաստեր. ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվելու «Փաստ». Տասը չափել, մեկ կտրել, առավել ևս՝ պատերազմական իրավիճակում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը «Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին «Հրապարակ». ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը պետք է Ժնևում որոշեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը «Փաստ». Հավանական է ձևավորվի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 28 Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտման պատճառով Այսօր ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի հրթիռակոծման վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan