Էգեյան ծովում Թուրքիայի նկրտումներն անօրինական են. Հունաստանի ԱԳՆ

Էգեյան ծովում Թուրքիայի նկրտումներն անօրինական են. Հունաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոր թուրքական օրենքով սահմանված «որոնողափրկարարական գոտին», որն ընդգրկում է Էգեյան ծովի կեսը, անօրինական է և ի վերջո կվտանգի մարդկանց կյանքը, գրում է Greek City Times-ը։

«Այդ գոտին, ինչպես նաև գոտին, որը որոշվել է 1988-ի օրենքով, անօրինական է, քանի որ այն ներառում է Հունաստանի ինքնիշխան շրջանները։ Ակնհայտ է, որ այս վերջին քայլը բացառապես քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված, Թուրքիան չի վարանում խառնշփոթ առաջացնել՝ վտանգելով մարդկային կյանքը», – ասված է նախարարության հայտարարության մեջ, որում նշվում է, որ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում թուրքական նկրտումներն անօրինական են։

Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Կարաիսմայլօղլուն Twitter-ում գրել էր. «Մենք ընդլայնել ենք մեր «Կապույտ հայրենիքի» որոնման գոտին՝ դրանում ներառելով Միջերկրական ծովի արևելյան մասում գործող մեր պետական նավերի որոնողական աշխատանքների շրջանները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում