Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 2 ԱԹՍ․ ՊԲ

Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 2 ԱԹՍ․ ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՉնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն։

ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում