ԵՄ ղեկավարը դատապարտել է ԼՂ-ում հրադադարի խախտումները

ԵՄ ղեկավարը դատապարտել է ԼՂ-ում հրադադարի խախտումները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵվրամիությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումը, որն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 18-ի 00:00-ից:

«Եվրամիությունը ողջունում է մարդասիրական հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը հաջորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների գործադրած ջանքերին: Սակայն խախտումները շարունակվում են, և մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն չափազանց մեծ տառապանք է տեսել: Հակամարտությունն արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում անթույլատրելի կորուստների: ԵՄ-ն խստորեն դատապարտում է բոլոր նման հարձակումները՝ անկախ դրանց ծագումից»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:

Վերջինս հավելել է, որ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն: «Ես վերահաստատել եմ, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտությանը երկարատև լուծում գտնելու համար: ԵՄ-ն կշարունակի հետևել իրավիճակին»,- հավելել է գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում