Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ

Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն Aysor.am-ին հասատատեց լուրը։

Հարցին՝ ո՞ր ուժերի հետ է հանդիպումը, խոսնակը պատասխանեց. «Թերևս այն ուժերի, որոնց հետ հանդիպել էր նախորդ անգամ»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարության շենքում տեղի էր ունեցել հանդիպում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել էին «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և այլոք։

Հոկտեմբերի 11-ին էլ վարչապետն Ազգային ժողովում հանդիպել էր ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում