ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես հայտնում է Politico պարբերականը, դեռևս պարզ չէ՝ արդյոք հանդիպում կունենա նախարարների միջև, թե ոչ: Սակայն նրանք նույն օրը կայցելեն Վաշինգտոն, ինչը հուշում է, որ ԱՄՆ-ն խորացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Աղբյուրը նկատում է, որ այցելությունները տեղի են ունենալու երկրում նախագահական ընտրություններին ընդառաջ:

Պարբերականի տեղեկություններով՝ Բայրամովը Պոմպեոյի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան, այնուհետև տեղի կունենա Մնացականյան-Պոմպեո հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում