AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Հասարակության համախմբումն ու ռեսուրսների արդյունավետ կիրառումն առաջնային նշանակություն ունեն

 

Բայց, քանի որ այս հարցը մեզ համար գոյության խնդիր է, ապա մեզ այլ ելք չի մնում, քան թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելը և հաղթանակի հասնելը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օրակարգ թելադրել մեզ անգամներով գերազանցող հակառակորդին։ Միակ ելքը մեր ունեցած ռեսուրսները կենտրոնացնելն է, իսկ դրա համար հարկավոր են նախևառաջ անհրաժեշտ պայմաններ, որոնցից առաջնայինը հանրության համախմբումն է հաղթանակի հասնելու օրակարգի շուրջ։ Իսկ հանրության միասնականությունը ենթադրում է, որ մի կողմ պետք է դրվեն ներքաղաքական օրակարգերը, արհեստական տարանջատումները, տարատեսակ հակասություններն ու ամբիցիաները։ Կանխատեսումներ կան, որ հակառակորդը պլանավորել է երկարատև պատերազմ, որպեսզի փորձի հյուծել հայկական կողմին։

Ուստի այս համատեքստում առավելապես կարևորվում է նաև այն հանգամանքը, որ պետք է արդյունավետ օգտագործվեն մեր ունեցած հնարավոր ու անհնար ռեսուրսները, իսկ սա ենթադրում է, որ հարկավոր է ոչ միայն խնայողաբար վերաբերվել մեր ունեցածին, այլև առաջնայնությունը տալ պրոֆեսիոնալիզմին, որպեսզի կարողանանք մեր ունեցած ռեսուրսներով մեծ արդյունքների հասնել։ Ու սա չի վերաբերում միայն ռազմական գործողություններին. այստեղ հիրավի գործ ունենք ոչ միայն տարածաշրջանի, այլև գուցե աշխարհի ամենամարտունակ, կազմակերպված ու պրոֆեսիոնալ բանակի հետ:

Իսկ ռազմական հաջողությունների ամրապնդման համար անհրաժեշտ է, որ ամուր լինի նաև թիկունքը, պետական կառավարման համակարգը գործի արդյունավետ ու կանոնակարգված, տնտեսությունը ոչ միայն սթրեսների չենթարկվի, այլև խթանիչ քայլեր ձեռնարկվեն առևտրաշրջանառության և տնտեսական գործունեության ակտիվացման համար։ Իսկ մեծ նպատակների հասնելու ճանապարհին ամենից առաջ պետք է օգտագործվեն նաև հանրության չօգտագործվող ռեսուրսները։ Մեզ համար այս իրավիճակում, օրինակ՝ շատ օգտակար կարող է լինել այն պրոֆեսիոնալների և փորձառուների ներուժը, որոնք այսօր ուղղակիորեն մասնակից չեն պետական կառավարմանը։

Եվ ներկայիս փուլում երկրին հատկապես լուրջ ծառայություններ կարող են մատուցել նախկին ղեկավարները։ Չէ՞ որ նրանք տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ և գիտելիքներ են կուտակել, ինչպես նաև կապեր են ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Նրանց այս հնարավորությունների կիրառման կարևորությունը ևս պետք է գիտակցենք։ Որքան թույլ են տալիս եզրակացնել առկա «ժլատ» տեղեկությունները, նրանք իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում են, սակայն շատ կարևոր է նրանց ներուժի ներգրավումը համակարգված կերպով: Սրա հետ մեկտեղ չպետք է անտեսել ընդհանրապես ընդդիմության ունեցած հնարավորությունները և դրանք ի սպաս դնել հաղթանակի հասնելու օրակարգին։

Այս պարագայում էլ ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացի ներքաղաքական օրակարգը մի կողմ դնելուց, առաջնագծում մասնակցություն ունենալուց, ակտիվորեն զբաղված են «դրսի» իրենց կապերն ու հնարավորություններն օգտագործելով ի շահ ընդհանուր գործի: Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է որոշակի հարթակ, որտեղ ներկաներն ու նախկինները, ընդդիմությունն ու իշխանությունը կկարողանան համագործակցել միմյանց հետ և առաջ գնալ։ Հենց սրա շուրջ էր, որ օրերս մեկ տասնյակից ավելի կուսակցություններ հայտարարությամբ հանդես եկան, որում ընդգծվում էր պետական հատուկ մարմնի ձևավորման անհրաժեշտությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երկիրը պիտի մաքրվի, հասարակությունը պետք է առողջանա. դրա միակ ուղին Նիկոլին ու նիկոլիզմը արմատախիլ անելն է Անկազմակերպությունն աչք էր ծակում այս պատերազմում. Սեդա Մելքոնյան (տեսանյութ) Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը․ Սուրեն Պարսյան Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի. Ի. Սաղաթելյան Չնայած պաշտոնական հերքմանը` ադրբեջանցիները Սոթքում են (Լուսանկարներ, տեսանյութ) ԱԺ-ն չընդունեց ռազմական դրության վերացման վերաբերյալ նախագիծը Թողեցինք ամեն ինչ, մենք կորցրինք, բերձորցուն չխաբեք․ Կովսականի բնակիչ Սա աթոռի համար պայքար չէ, Կառավարության հրաժարականը դարձել է համահասարակական պահանջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) «Ռուսաստանը չի պատկերացնում՝ ինչպես կարելի է համաձայնության գալ Թրամփի հետ սպառազինության վերահսկողության հարցի շուրջ». Լավրով Զոհվել է Արցախի հերոսի կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան «Նիկոլ դավաճան»․ Երևանի մի շարք փողոցներում գրություններ են հայտնվել (լուսանկարներ) Ղազինյանն ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյական որակեց «Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին Ինձ մեղադրանք առաջադրվեց. Միհրան Հակոբյան Երբ զինվորը բողոքում է առողջությունից, մեծ հաշվով, բանի տեղ դնող չկա. զինծառայողի հարազատ (տեսանյութ) «ԴԱՎԱՃԱՆ»․ իմքայլական պատգամավորների մեքենաների վրա քաղաքացիները գրություններ են փակցրել «Մոսկվան և Մինսկն ունեն Միութենական պետություն և կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից». Լավրով Նիկոլ Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը. Ռուբեն Մելիքյան Այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպեցին ՊՆ ներկայացուցչի հետ (տեսանյութ) Ինձ ոլորտին վերաբերող հարցեր տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան Ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոխվել է, բայց բոլոր սահմանափակումները շարունակում են մնալ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ) ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին հարցն է. ՈՒՂԻՂ Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբեր ամսին պարգևավճար են ստացել Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանագոտում Փաշինյանը չի քննարկել Բերձորի կարգավիճակի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան Քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանության հրամանատարությունը «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատը վերսկսում է ստուգումները. որ կառույցներն են թիրախում «Հրապարակ». Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» «Հրապարակ». Փաշինյանը հերթով չեզոքացնում է իր թիմի բոլոր «անվստահելիներին» «Փաստ». Փաշինյանը ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում «Փաստ». Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan