AM | RU
USD
EUR
RUB

«Ադրբեջանն Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների համար դառնում է ուրիշի շահերի սպասարկման գործիք»․ ռուս ռազմական փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտնելով, որ ԼՂ-ում ընթացող պատերազմի դաշտում յուրաքանչյուրի թափված արյան համար նա է մեղավոր, գրում է Talyshistan Times-ը։

Խոսելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի և քաղաքների հրետակոծությունների մասին՝ Ժիլինը նշում է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կրում է պատերազմը սանձազերծած Ալիևը, «որը ողբերգություն պատճառեց ոչ միայն նրանց, ում ցանկանում էր ենթարկեցնել, այլև իր ժողովրդին, որը ոչ պակաս զոհ դարձավ»։

«Սա նշանակում է, որ Դուք անձամբ պատասխանատու եք երկու կողմերի արյունահեղության համար։ Դուք չեք կարող մեղքը բարդել զինվորականների վրա, ինչն արդեն իսկ փորձում եք անել․ նրանք պարզապես կատարում են գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ձեր հրամանները»,- գրում է ռազմական փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիայի մանիպուլյատոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալիևին և ամբողջ Ադրբեջանին դարձրել է տարածաշրջանում իր նպատակներին հասնելու ռեսուրս։

«Ես հասկանում եմ նաև Ձեր անձնական հետաքրքրությունն այս պատերազմում, այն է՝ ժողովրդին շեղել սոցիալ-քաղաքական ներքին խնդիրներից, փորձել մարել բողոքի տրամադրությունները և քաղաքական իշխանությունից ատելությունը վերահասցեագրել «արտաքին թշնամուն»․ ցանկացած բռնապետի սիրած մեթոդը»,- ընդգծում է նա։

Ալեքսանդր Ժիլինը, դիմելով Ալիևին, հարցնում է՝ որքանով է արդարացված վերջինիս այն քայլը, որ ադրբեջանցիների արյան գնով ցանկանում է մնալ նախագահական աթոռին:

«Հետևելով պարոն Էրդողանին՝ նրա աշխարհաքաղաքական հավակնությունների համար Դուք ոչ միայն վճարում եք ձեր զինվորների կյանքով, այլև երկիրը տանում եք դեպի ինքնիշխանության լիակատար կորստի։ Դառնալով Թուրքիայի ռազմաքաղաքական ռեսուրսը՝ Ադրբեջանը կվերածվի ուրիշի շահերի սպասարկման գործիքի: Իլհամ Հեյդարովիչ, դեռ ժամանակ կա ագրեսիան կանգնեցնելու և հակամարտության լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: Կան միջազգային հարթակներ, որտեղ կարելի է լուծել խնդիրները, փոխզիջումներ փնտրել քաղաքական, այլ ոչ թե ռազմական մեթոդներով»,- եզրափակել է հեղինակը։

Լրահոս
«Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները «Փաստ»․ ՀՀ գործող իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ Արցախը պահել տեղեկատվական բլոկադայում «Փաստ»․ Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր բոլոր զիջումներն անի, նոր գնա «Հրապարակ». Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 1 Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության ընթացքում ռուսական ավիահարվածների հետևանքով ԻՊ-ի 45 անդամ է սպանվել և ոչ մի խաղաղ բնակիչ. SOHR Այսօր մենք չունենք փրկության որևէ շանս, որովհետև չենք սգում և չենք ցանկանում ընդունել իրականությունը Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երթ են անում. ՈՒՂԻՂ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոլո հրաբուխը. տարհանվել է մոտ 2800 մարդ Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan