AM | RU
USD
EUR
RUB

Ակցիա՝ ԵՄ դեսպանատան առջև՝ Արցախի ճանաչման պահանջով

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Ընթերցելով ԵՄ-ին ուղղված ուղերձը՝ ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրատապ պահանջ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանգնած ենք հումանիտար աղետի առջև:

«Դատապարտում ենք այն երկրների չեզոքությունը, որոնք փաստարկ են ներկայացնում, որ Արցախը ճանաչված չէ, և դրա արդյունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, և հիմա դրված է իր պատմական հողերում գտնվող հայ բնակչության էթնիկ բնաջնջման վտանգը»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ միջազգային կառույցները թող այլևս չհորդորեն ու մտահոգություն չհայտնեն Արցախում ստեղծված իրավիճակի համար, քանի որ հստակ գործողություններ են պետք:

«Մենք այսօր կանգնած ենք ոչ թե մտահոգություններ լսելու, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու, թե ինչ է կատարվում, և ինչ են նրանք պարտավոր անել: Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցները սահմանափակվում են միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, թող գնան, այլ երկրում մտահոգվեն: Այլևս չենք հանդուրժում նման վարքագիծը և պահանջում ենք պարզ գործողությունների շարք, որ բխում է այդ կառույցների պարտականություններից: Վերջացրեք ձեր կոչերը, անցեք հաջորդ փուլին, կատարեք վերլուծություններ, կոչեք իրերն իրենց անուններով և կատարեք կոնկրետ գործողություններ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից երեքին ԵՄ պատվիրակությունից ներս հրավիրեցին՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպելու համար:

Ցուցարարները տեղեկացրին, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու, և այժմ էլ ակցիաներ են տեղի ունենում մի քանի դեսպանատների առջև, որ հնարավոր լինի համատեղ ջանքերով հասնել Արցախի ճանաչմանը:

Լրահոս
«Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները «Փաստ»․ ՀՀ գործող իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ Արցախը պահել տեղեկատվական բլոկադայում «Փաստ»․ Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր բոլոր զիջումներն անի, նոր գնա «Հրապարակ». Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 1 Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության ընթացքում ռուսական ավիահարվածների հետևանքով ԻՊ-ի 45 անդամ է սպանվել և ոչ մի խաղաղ բնակիչ. SOHR Այսօր մենք չունենք փրկության որևէ շանս, որովհետև չենք սգում և չենք ցանկանում ընդունել իրականությունը Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երթ են անում. ՈՒՂԻՂ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոլո հրաբուխը. տարհանվել է մոտ 2800 մարդ Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan