Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները (Տեսանյութ)

Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է ներկայացրել առաջնագծից։

«Մեզ խնդիր էր տրված, որ դիրքը վեկալենք, գնացել ենք, մտել ենք դիրք, ինչպես որ պետք է՝ խնդիրը կատարել ենք», – պատմում է զինվորը, մյուսն էլ ավելացնում.

«Ոչնչացրել ենք հակառակորդին, վերցրել դիրք»։

Տղաները նշում են՝ ճիշտ է, մի փոքր լարվածություն եղել է, բայց իրենց առաջ դրված խնդիրը հստակ են կատարել։

«Թուրքերի պոստերն ենք վեկալել տի», – հպարտանում է զինվորներից մյուսը։

Տղերքը վստահեցնում են՝ «սաղ լավ ա լինելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում