Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատում բեկում մտցնել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատում բեկում մտցնել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՇարունակում ենք քննարկումները, փորձում ենք ճշտել մեր դիրքորոշումները և անելիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումից հետո ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի կողմից նամակի լուրերին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ քննարկվել են տարբեր հարցեր, բայց այդ նամակի հետ կապված կոչ արեց հարցնել վարչապետին:

«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը մտահոգիչ է, խիստ մտահոգիչ, անհրաժեշտ է արտաքին քաղաքական դաշտում, դիվանագիտական և ռազմական ճակատում բեկում մտցնել»,- ասաց նա և գնահատականներից զերծ մնաց:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն ասաց՝ այս ամենի ավարտից հետ կխոսեն, շատ բան կա խոսելու:

Ավելի վաղ մի շարք քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով Կառավարությունից պահանջում են ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձաքննություն ունեցող անձանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում