AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Բաքվի մոտեցումները աղավաղում են բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը

 

«Արցախյան հակամարտությունը պատմական արմատներ ունի։ Բոլոր ժամանակների ընթացքում Արցախում հայությունը գերակշռող մեծամասնություն է կազմել, սակայն ամբողջ հարցն այն է, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին կայացվել են Արցախին վերաբերող այնպիսի որոշումներ, որոնք չեն բխել արցախահայության ազատ կամարտահայտման սկզբունքից։ Դեռևս 1991 թվականին նախաձեռնվեց ԽՍՀՄ-ից Արցախի անկախանալու գործընթացը։

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Եվ ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով Խորհրդային Միության Գերագույն խորհրդի 1990թ. ապրիլի 3-ի համապատասխան օրենքը: Իսկ 1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որով վերջնականապես ամրագրվեց Արցախի անկախության փաստը։ Այսինքն, Արցախի անկախացումը տեղի է ունեցել ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից՝ ԽՍՀՄ օրենքներին համաձայն։

Ըստ այդմ, Արցախի ինքնորոշումը լիովին տեղավորվում էր ժամանակի միջազգային իրավունքի նորմերի շրջանակում։ Սակայն Ադրբեջանը չի ընդունում Արցախի անկախությունը և բացահայտ հավակնություններ ունի Արցախի նկատմամբ, ինչն էլ հակամարտության խորացման և սրման պատճառ է դարձել։

Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված է պատերազմական հռետորաբանությունը և Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսիայի գործելակերպը։ Ադրբեջանը այսպիսով փորձում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, սակայն այս դիրքորոշումը հակասում է հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ձևաչափի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի տրամաբանությանը։

Իսկ, ինչպես գիտենք, բանակցային գործընթացում ֆիքսված են հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները։ Այն է՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եվ հատկանշական է, որ այս երեք սկզբունքները պետք է կիրառվեն միաժամանակ։ Սրանով ամրագրվում է, որ առանց Արցախի ինքնորոշման, հակամարտության խաղաղ լուծում հնարավոր չէ։ Եվ պատահական չէ նաև, որ հայկական կողմը բանակցային գործընթացը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կառուցում է՝ ելնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի անկյունաքարային նշանակությունից։

Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը տեղ է գտել նաև համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում, որոնք ընդունվել են 2009 թվականին Լ’Աքվիլում, 2010 թվականին Մուսքոկում, 2011 թվականին Դովիլում, 2012 թվականին Լոս Կաբոսում և 2013 թվականին Էնիսկիլենում։ Սակայն Ադրբեջանը բացահայտ կերպով խախտում է բանակցային գործընթացի հիմքում դրված սկզբունքները, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և ուժ կամ ուժի չկիրառման սկզբունքը՝ հայտարարելով, թե հակամարտությունը կարգավորվելու է տարածքային ամբողջականության շրջանակում։

Սրանով Ադրբեջանն, ըստ էության, դեմ է գնում նաև համանախագահող երկրների դիրքորոշմանը, որով ֆիքսվում են հակամարտության կարգավորման երեք սկզբունքները։ Բաքվի այսպիսի մոտեցումը իրավական հիմք չունի և աղավաղում է բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը, քանի որ Արցախի ինքնորոշումը կախված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից։ Իսկ վերջին շրջանում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում տրամադրությունների որոշակի փոփոխությունների է հանգեցնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan