«Հրապարակ». Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին ԱԺ արտահերթ նիստին

«Հրապարակ». Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին ԱԺ արտահերթ նիստին

«Այսօր ԱԺ-ում կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրված՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու համար, որի մասին նախորդ համարում գրել ենք։ Այն նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի, ակցիզային և (կամ) բնապահպանական հարկերից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների և (կամ) առողջապահության նախարարություններին։

Նիստը վարելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի ժամանակավոր պարտականությունները նրան են փոխանցվել, ինչի մասին Արարատ Միրզոյանի կարգադրությունը պաշտոնական կայքում հայտնվել է նախօրեին։ Վարչապետը նախօրեից ակտիվ հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկում ստեղծված իրավիճակը, իսկ ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ ու հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Պատվիրակության կազմում են Արեն Մկրտչյանը, Լուլուն, Հրաչ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը և այլք»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում