Իսրայելը Սիրիայի հարավում հարձակվել է իրանամետ աշխարհազորայինների վրա. լրատվամիջոցներ

Իսրայելը Սիրիայի հարավում հարձակվել է իրանամետ աշխարհազորայինների վրա. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍիրիական պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելը լույս հոկտեմբերի 21-ը հրթիռ է արձակել արաբական պետության հարավային Կունեյտրա նահանգի ուղղությամբ՝ Գոլանի բարձունքներից ոչ հեռու, գրում է EAdaily-ն:

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն» ոչ պետական կազմակերպությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է իրանամետ աշխարհազորայինների բազայի ուղղությամբ և որ դրա հետևում կանգնած է Իսրայելը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը փոխանցում է, որ հարձակման հետևանքով փլուզվել է դպրոցի շենքը տվյալ նահանգի Ալ Հարա գյուղում՝ չներկայացնելով լրացուցիչ մանրամասներ:

Զոհերի մասին տեղեկություններ չկան:

The Times of Israel թերթը նշում է, որ ենթադրվող իսրայելական հարվածը տեղի է ունեցել 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ ջոկատը սիրիական տարծքում ստուգումների ժամանակ Սիրիայի կառավարական զորքերի 2 անցակետ էր ոչնչացրել ապառազմականացված գոտում՝ Գոլանի բարձունքների շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում