AM | RU
USD
EUR
RUB

Ալիևն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Թուրքիայում․ Волна Каспия

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն մի քանի օր է՝ դուրս է իր երկրի տարածքից՝ նախընտրելով գտնվել թուրքական Անթալիայի շրջանում իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների և «ազգին դիմելու» ժամանակ, գրում է Волна Каспия թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ադրբեջանցի բռնապետի նման անսպասելի պահվածքը կապված է իր իշխանության և կյանքի համար մտավախությունների հետ՝ ամբողջ Ադրբեջանում գնալով ուժգնացող հակապատերազմական տրամադրությունների պատճառով։ Այդ հուզումների պատճառ են դարձել Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջողությունները՝ չնայած տարածաշրջանի արագ «ազատագրման» խոստումներին, այս պահին Ադրբեջանի ԶՈւ մի մասը շրջապատված է Զանգելանի շրջանում, իսկ մյուսը սրընթաց նահանջում է դեպի արևելք»։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ադրբեջանական ղեկավարությունը փորձում էր իր բնակչությանը զերծ պահել մարտական գործողությունների գոտուց ճշմարիտ տեղեկատվությունից և հիմնականում դա արվում էր երկրի ամբողջ տարածքում սոցիալական ցանցերի անջատման և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջոցով:

«Ռազմաճակատից ստացվում էին միայն այնպիսի տեղեկությունները, որոնք ձեռնտու էին Ալիևին։ Սակայն դա երկար շարունակվել չէր կարող. Ղարաբաղից երբեմն վերադառնում էին վիրավոր զինծառայողները, հաճախ դասալիքները, որոնք պատմում էին և՛ ադրբեջանական բանակի պարտությունների, և՛ նրա շարքերում ահռելի կորուստների, և՛ երկրի ղեկավարության ու զինված ուժերի առջև դրված մարտական խնդիրների հասնելու անհնարինության մասին»,- գրում է թերթը։

Հաղորդվում է, որ ամբողջ երկրում մեծ վրդովմունք է հասունանում, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի Ադրբեջանի բնիկ ժողովուրդների բնակության շրջաններում, բայց հետո անպայման կանդրադառնա նաև Բաքվի վրա:

«Ավելին, Ալիևի պատերազմով ու քաղաքականությամբ դժգոհությունն ի հայտ է գալիս նաև ադրբեջանական քաղաքական վերնախավի շրջանում»,- նշում է թերթը՝ հավելելով, որ կանխազգալով ոչ այնքան բացահայտ, բայց միանգամայն իրական վտանգ իր իշխանության, ազատության և կյանքի համար վերջինս որոշել է մեկնել բարեկամ Թուրքիա, որտեղից քաջալերում է ադրբեջանցի զինվորներին և ադրբեջանցի ժողովրդին ուղղված բարոյական ուղերձներ գրում։

«Դրա համար էլ յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորական, որը Ղարաբաղում մարտի է գնում և մտածում է, թե ինքը կռվում է երկրի ու նախագահի համար, պետք է հասկանա, որ ոչ մի նախագահ իր թիկունքում հիմա չկա, նա արտերկրում վայելում է տաք եղանակը, ծովն ու գեղեցիկ տեսարանները։ Զարմանալի չէ, որ նա թքած ունի ադրբեջանական բանակի հսկայական կորուստների վրա»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահի համար միակ առաջնահերթությունը, իր անձնական բարեկեցությունից բացի, իր իշխանությանն ատամներով կառչած մնալն է։

Լրահոս
Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan