ԵԱՏՄ-ից հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից

ԵԱՏՄ-ից հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը:

Առաջարկվում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ-ից ներմուծվող հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորել հարկային պարտավորություններ, և գործընթացը լինի օպերատիվ»,-ասաց նա և նշեց, որ նախագծի նպատակն է, որ աջակցությունը հասցեական և արդյունավետ դարձնեն, իսկ ապրանքների ցանկը կսահմանվի:

Փոխնախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներին, իսկ երբ ներմուծումը կատարվում է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, ապա նա ասաց, որ այստեղ կա կիրառական և արդյունավետ միջոց այդ ապրանքները հարկերից ազատելու համար, ներմուծողը կարող է հրաժարվել՝ հօգուտ պետության:

Ինչ վերաբերում է նախկինում արդեն ապրանքներ բերած և հարկեր վճարած ապրանքներին, Արման Պողոսյանն ասաց, որ այդ կազմակերպությունները ոչ թե հետ կստանան հարկերը, այլ կծախսագրեն, այսինքն` կմիացնեն իրենց ապրանքների ձեռքբերման ծախսերին:

Արտոնությունը տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ներմուծված ապրանքների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում