AM | RU
USD
EUR
RUB

Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև.

IRNA - Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

IRNA- Դուք բազմիցս նախազգուշացրել եք Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Պարոն Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում գտաք, որ այս անհանգստությունը երկուստեք է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:

IRNA - Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:

IRNA - Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուցվանից ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:

IRNA - Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից և շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ-արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:

IRNA- Ինչպես գիտեք, մինչ այժմ բազմիցս Ղարաբաղի հակամարտության ականները ընկել են Իրանի տարածք և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք: Իրանական իշխանությունները բազմիցս հակամարտութան կողմերին այս կապակցությամբ նախազգուշացումներ են կատարել: Այս խնդրի կարգավորման համար ի՞նչ լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում եմ: Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի:

Լրահոս
Պաշտպանը` Վազգեն Մանուկյանի նոր մեղադրանքի մասին Եթե 3 օրում պատասխան չեղավ, ես իրավունք կունենամ հայտարարել, որ մեր զոհերի իրական թիվը անցնում է 10.000-ը. Ղազինյան Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել է Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար այս գարնանը նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում Ո՞ւմ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան. ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Հովսեփյանը սատարում է ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ՓՊ նախագահը և այլ քաղաքացիներ պահանջագիր փոխանցեցին նախագահին Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են Իշխանություն, որը Երկիրը ներսից և դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում. Սենոր Հասրաթյան Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար. քաղաքագետ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը կդադարեցվի Արմեն Սարգսյանը մեկնել է Ադրբեջա՞ն. «Իրավունք» Բացառվում է, որ ցույցերը նպաստեն թվերի աճին. հակահամաճարակային միջոցառումները խստացնելու կարիք չկա. համաճարակաբան Արթուր Դավթյանի գլխին «սև ամպեր են կուտակվել». «Իրավունք» Երկար ժամանակով լույս չի լինելու ԲԴԽ նախագահի սրախողխող անելու երկրորդ սերիան կլինի. «Հրապարակ» Ո՞ր ճանապարհը կընտրի ԲՀԿ-ն. «Հրապարակ» Հայաստանում ծնվածների թիվը պակասել է, ամուսնություններն՝ ավելացել. «Ժողովուրդ» Փաշինյանը տեղյակ է՝ Ինչ է կատարվում Ոստիկանությունում ու ԱԱԾ-ում, ովքեր են դիմումներ գրել ու դուրս եկել. «Փաստ» Իմքայլական պատգամավորները Նիկոլ Փաշինյանից անվտանգության համար երաշխիքներ են խնդրում. «Ժողովուրդ» Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է զորավարժությունների. «Ժողովուրդ» Գնաճն ահագնանում է․ Փաշինյանն արդեն արհամարհում է գնաճն էլ, սպառողին էլ. «168 ժամ» Ով է հայտնի գեներալը, ում հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ. «Ժողովուրդ» Հովիկ Աղազարյանն առաջարկել է Սևանում օդանավակայան կառուցել. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ. Օրը հայտնի է. «Փաստ» Օնիկ Գասպարյանը Փաշինյանի հետ երկար զրույց էր ունեցել․ Հրապարակ «Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան Սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ․ Իրավապաշտպան Կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին․ Նորատ Տեր-Գրիգորյանց ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ Սիսիան-«Զանգեր» հատվածում առկա է մերկասառույց Սիրուշոն կադրեր է հրապարակել ընտանեկան հանգստից. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իմ քայլի» պարապ պատգամավորները Ավագ և կրտսեր Սոֆի Դևոյաններն ու Զարուհի Բաբայանը հանդես են եկել Մարտի 8-ին նվիրված ֆոտոշարքով Արայիկ Հարությունյանի բոլոր ընկերները փախան. Հադրութի նախկին քաղաքապետ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը. ԼՈՒՍԱՆԿԱՐ «Ձայնագրություն ունենք, Անդրանիկ Մակարյանն ասում է` վրիպում է տեղի ունեցել. նա ինչպե՞ս կարող է ԳՇ պետ նշանակվել». Անհայտ կորածի մայր «Աննախադեպ հանդիպում». Լևոն Արոնյանի ջերմ լուսանկարը սիրելիի հետ Այսօր Տավուշում էինք. այստեղ իրավիճակը միանշանակ չէ. Վարուժան Գեղամյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan