Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՈրպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսային շփումների շարունակություն՝ հոկտեմբերի 20-ի և 21-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ասված է Ռուսաստանի Դաշնության aրտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրանց կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ կապված անհետաձգելի հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում