AM | RU
USD
EUR
RUB

Conflict Intelligence Team-ը հաստատել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների առկայությունը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌազմական հակամարտությունների ուսումնասիրությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ի (CIT) մասնագետները հաստատել են սիրիացի վարձկանների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության գոտիներում, որտեղ նրանք Ադրբեջանի կողմից մասնակցում են մարտերին: Այս մասին գրում է Current Time-ը:

Համացանցում տեղադրված տեսանյութերի ուսումնասիրության հիման վրա CIT-ի հետազոտողները պնդում են, որ սիրիացիները ներկա են առնվազն ռազմաճակատի հարավային ուղղությամբ, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում: Ինչպես նկատում են մասնագետները, սիրիացիները հրապարակված կադրերում ներկայանում են ադրբեջանցի սահմանապահների համազգեստով:

Տեսանյութերից մեկում ադրբեջանական համազգեստով սիրիացիները, կանգնած լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Իրանի հետ սահմանային շրջանում տեղադրված ցուցանակի մոտ, արաբերեն են խոսում:

Մեկ այլ տեսանյութում, որը ևս նկարահանվել է ԼՂ-ի՝ Իրանի հետ սահմանային շրջանում, ադրբեջանական զինվորական համազգեստով սիրիացին խոսում է արաբերեն և նկարահանում է իրականացնում:

Հետաքննող Ելիզավետա Ցուրկովան հայտնել է, որ արդեն օգոստոսի սկզբին Աֆրինում սկսել են գրոհայիններին հավաքագրող միջնորդներ հայտնվել: Աղբյուրը նշում է, որ The Guardian-ի տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին և 18-ին գրոհայինները պայմանագրեր են կնքել: Wall Street Journal-ի տվյալներով՝ ամսվա կեսերին սկսվել է նրանց տեղափոխումը: Սեպտեմբերի 23-ին՝ Ղարաբաղում պատերազմի մեկնարկից 4 օր առաջ, հայտնի է դարձել թրքամետ խմբավորումներից մեկի անդամների՝ Ադրբեջան ուղարկելու մասին:

«Համադրելով այս փաստերը և այլ հանգամանքներ՝ կարելի է վստահաբար ենթադրել, որ ներկայիս ռազմական գործողությունները Ղարաբաղում նախապատրաստվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նախապես և հերթական պատահական սրման հետևանք չեն»,- եզրակացնում է աղբյուրը:

Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan