AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ նախագահի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում»,- նշել է նախագահ Սարգսյանը:

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։

Զրուցակիցներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել մեծ հումանիտար աղետի։ Շառլ Միշելն ասել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան:

Նախագահ Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն։ «Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

Լրահոս
Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «168 ժամ». «Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». «Շուշի» հիմնադրամի նախագահ «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րություններին ստացել է մեկ մանդատ․ Արման Բոշյան «Ժողովուրդ». Մարիա Կարապետյանն ամեն գնով ուզում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը «Հրապարակ». Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված. Վանեցյան «Ժողովուրդ». ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ «168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերանը փակելու» նոր գործիք կունենա «Հրապարակ». Փաշինյանի պլան Ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Փաստ». Փաշինյանի մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ «Փաստ». Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկի բերելու» հարցն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները համարում է զուտ հողային զանգված. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Բիլ Գեյսթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկար) Եղանակը կտաքանա Թուրք-ադրբեջանական զինտեխնիկան Կարսում է (լուսանկարներ) ՌԴ դեսպանատունը դարձյալ «Հրապարակին» առնչվող հայտարարություն է տարածել Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար Արարատ Միրզոյանը չպատասխանեց հարցին (տեսանյութ) Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ Բրիտանիան իր օգնությունն է առաջարկում Ադրբեջանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan