«Փաստ». Ինչո՞ւ է ալիևյան կլանը խոր դեպրեսիայի մեջ

«Փաստ». Ինչո՞ւ է ալիևյան կլանը խոր դեպրեսիայի մեջ

«Թուրք-ադրբեջանական հանցագործ ագրեսիայի հենց առաջին իսկ օրերից ականատես դարձանք հայաստանյան իշխանության և ընդդիմության ակտիվ դիվանագիտական աշխատանքներին, ինչպես նաև հայկական Սփյուռքի ակտիվ ներգրավմանը: Բազմաթիվ երկրներում մեր բազմահազար հայրենակիցներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, փողոցներ փակում՝ պահանջելով իրենց երկրների ղեկավարությունից և միջազգային կառույցներից աչք չփակել այն անմարդկային ոճրագործությունների ու ահաբեկչական գործողությունների վրա, որոնք արդեն 25 օր է՝ տեղի են ունենում Արցախում։

Այս ամենն աստիճանաբար որոշակի արձագանքներ է ստանում: Սա չէր կարող չանհանգստացնել թշնամական պետությանը: Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հարցազրույցներից, արձագանքներից, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ նշյալ հանգամանքը բավականին ցավոտ են ընդունել այդ երկրում։ Մասնավորաբար, ալիևյան կլանը «խոր դեպրեսիայի» մեջ է մեր դիվանագիտական կորպուսի, ընդդիմության և Սփյուռքի հայկական կառույցների ակտիվ գործողություններից:

Ավելին, ըստ առկա տեղեկությունների, այն երկրներում, որտեղ տեղի են ունենում այդ ցույցերն ու բազմամարդ պիկետները, ադրբեջանական լոբբիստները փորձում են տվյալ երկրի ղեկավարությանն իրենց դժգոհությունն ու անհանգստությունը հայտնել։ Չբավարարվելով դրանով՝ Ադրբեջանի ղեկավարությունն իր երկրում գտնվող այդ պետությունների դեսպանատներին մտահոգություն է հայտնել, իսկ նշյալ երկրներում իր դեսպաններին Ալիևը պարզապես «տեռորի» է ենթարկում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում