«Հրապարակ». Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում

«Հրապարակ». Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում

«Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում։ Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ և այլևս որևէ օգնություն չկարողանա ստանալ Երևանից։

Օղակի մեջ առնված Արցախին ու Հայաստանին հույս ունեն պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն 5 շրջանների վերադարձը, այլ նաև մյուս 2 շրջաններն ու Շուշին։

Բայց նախօրեին մեր զորքի առաջխաղացման արդյունքում էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել, և եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում