Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հունաստանի ափամերձ հատվածում երկրաբանները 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Հաղորդվում է, որ երկրաշարժը գրանցվել է Լիթաքիա քաղաքից 52 կմ հարավ-արևմուտք:

Ցնցման օջախը եղել է 6.58 կմ խորության վրա: Այս պահի դրությամբ հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում