Կարեն Բեքարյան. «Շատ արագ գործելու ժամանակն է»

Կարեն Բեքարյան. «Շատ արագ գործելու ժամանակն է»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Fcaebook– Հանուն Արցախի ժողովրդի գոյության,

– հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության,

– հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի,

– հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման,

– հանուն խաղաղության,

– հանուն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման,

– հանուն համամարդկային արժեքների պաշտպանության,

– հանուն պետությունների և միջազգային կառույցների սեփական հեղինակության,

– հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ` աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի),

– հանուն ներկայի և ապագայի.

1. Պետությունների և միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը,

2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճ ժամկետ ունեցող վերջնագիր – կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն և առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կամ` համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը,

3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման և վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում,

4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզև մասնակի ճանաչում ստացած Արցախի և Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ:

ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ,
պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը` մարդկային կյանքեր են…

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում