«Իրատես». Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին

«Իրատես». Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին

«Ասում են, թե Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռևս այն պաշտոնական տեսք չի ստանում այն պատճառով, որ դեռևս կորած չեն համարում միջնորդ երկրների կողմից հրադադարի հաստատման և բանակցային գործընթաց սկսելու հավանականությունը։

Ասում են նաև, թե այս հարցում իշխանության ներսում էլ կարծիքները կիսվում են. ոմանք կարծում են, թե ճանաչումն այլևս չի կարող վնասել գոյություն չունեցող բանակցային գործընթացին, առավել ևս, որ այս պատերազմը սրբագրում է նախկին պայմանավորվածությունները, մյուսներն էլ համոզված են, թե ճանաչումը ոչինչ չի տա, քանի որ հազիվ թե այլ երկրներ միանան դրան և բեկում լինի գործընթացում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում