Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը

Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Ինչպես նշում է tasnimnews.com կայքը, զրույցի ընթացքում իրանական կողմն ընդգծել է հակամարտության գոտուն մոտ գտնվող իրական պետության սահմանների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ միանգամայն պարզ է, և մենք հավատացած ենք, որ պատերազմը այս ճգնաժամի լուծումը չէ և որ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով»,- Էրդողանին ասել է Ռոհանին:

Վերջինս ընդգծել է, որ Իրանն ու Անկարան՝ որպես հզոր տարածաշրջանային երկրներ, կարող են ուժերը համատեղել ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ օգնել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերականգնմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում