ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ը ներգրավելու հավանականությունը

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ը ներգրավելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Քանի դեռ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում է և այն չի տեղափոխվել Հայաստան, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը կոռեկտ չէ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Հակամարտությունը չի տեղափոխվել Հայաստանի տարածք, Հայաստանից ոչ մի խնդրանք չի եղել, ոչ էլ պաշտոնական հայց է եղել: ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ երկրներին որոշակի իրավիճակներում, երբ առկա է հստակ ագրեսիա: Քանի դեռ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, որը հայերը չեն ճանաչում որպես իրենց տարածքի մի մաս և հնարավոր չէ ճանաչել, ճիշտ չէ խոսել ՀԱՊԿ պաշտպանական ներուժի օգտագործման մասին», – լրագրողներին ասել է Պանկինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում