«Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ

«Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է պատասխանել այն հարցին, «թե դաշինքի անդամ երկրի համար թույլատրելի է արդյոք Թուրքիայի վարքագիծը, որը, բազմաթիվ հայտարարությունների համաձայն, Սիրիայից իսլամիստ գրոհայիններին տեղափոխում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով։ Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»,– հարցին ի պատասխան ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում