Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման

Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱվստրալիայի հայ համայնքը և նրա աջակիցները Սիդնեյի Կենտրոնական բիզնես շրջանում (Sydney CBD) այսօր՝ հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին, բազմամարդ ցույց («Երթ հայերի համար») կանցկացնեն՝ ի նշան համերաշխության իրենց եղբայրների և քույրերի, որոնք հարձակման տակ են գտնվում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, գրում է greekcitytimes-ը:

«Ինչպես տեսնում ենք պատմության ընթացքում, ագրեսորին իր անունով չկոչելը և չդատապարտելը, հատկապես, երբ նրանք ռմբակոծում են քաղաքացիներին և բացահայտ էթնիկ բնաջնջմամբ սպառնում, միայն խրախուսում է ագրեսորին շարունակել ռազմական հանցագործությունները»,- նշել է Ավստրալիայի հայ ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Նրա խոսքով՝ հայերը միշտ ասում են «այլևս երբեք», երբ հիշում են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը 1915-ին: Դա նշանակում է, որ Ավստրալիան պետք է դեմ արտահայտվի էթնիկ բնաջնջումներին և ցեղասպանությանը, Ավստրալիան պետք է դեմ լինի բռնապետությանը, Ավստրալիան պետք է դեմ լինի նեոօսմանյան Պանթուրանին:

«Այլևս երբեք նշանակում է, որ Ավստրալիան պետք է կողմ լինի ժողովրդավարությանը, պետք է կողմ լինի բնիկների իրավունքներին, պետք է կողմ լինի ինքնորոշմանը և ազատությանը: Հետևաբար, այլևս երբեք նշանակում է, որ Ավստրալիան պետք է կանգնի հանուն Արցախի հանրապետության անկախության», – եզրափակել է Կայսերյանը:

Երթի կազմակերպիչները խորհուրդ են տալիս մասնակիցներին իրենց ավտոմեքենաները ծածկել հայկական դրոշներով և հետևել ոստիկանության հրամաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում