Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին

Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՀամացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում են Սիրիայի և Թուրքիայի սահմանին հուժկու հարվածները: Բարձր պայթյունները հնչել են երեկ երեկոյան: yandex.ru-ի հաղրդմամբ, կատարվածի մասին տեղեկություններ է հաղորդում Սիրիայի հետախուզությունը, որին հղում է անում «Русская весна»-ն։

Նշվում է, որ պայթեցվել են Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարանները, նաև երկու երկրների սահմանին մոտ գտնվող ավտոցիստեռնները: Հրապարակման հեղինակները պնդում են, որ հարվածները հասցվել են ինքնաթիռից, սակայն վերջինիս պատկանելությունն առայժմ անհայտ է: Այդ իրադարձություններից քիչ առաջ մոտակայքում արձանագրվել են ԱՄՆ-ին պատկանող MQ-9 Reaper ԱԹՍ-ներ, որոնք հետախուզական թռիչքներ են իրականացրել:

Նախնական տվյալներով, հենց ամերիկյան կողմն է գրոհել վառելիքի պահեստները Հալեպ նահանգում: Թուրքամետ խմբավորումները նավթ են գնում քուրդ-արաբական SDF խմբավորումից, ինչից հետո վառելիքը մատակարարվել է Իդլիբի տարբեր թեժ գոտիներ և անմիջականորեն Թուրքիա:

Տեղեկություններ կան մեկ զոհի և մի քանի վիրավորի մասին, ևս 6-ը համարվում են անհետ կորած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում