Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը

Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՌուս լրագրող Տիմոֆեյ Երմակովի «Անկոտրում Արցախ» փաստավավերագրական ֆիլմն արդեն մի քանի ժամ է՝ հասանելի է Youtube-ում։ Ֆիլմը նկարահանվել է այս աշնանը Արցախում, այն պատմում է, թե ինչպես Ադրբեջանի բանակը նենգաբար հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտակերտը, Հադրութը, Մարտունին և այլ համայնքներ։

Ֆիլմը պատում է քաղաքացիական բնակչության դեմ ռազմական ոճրագործությունների մասին, դրանում ներկայացված են իրադարձությունների էպիկենտրոնում աշխատող թղթակիցների հեղինակային հայացքներն ու տեսակետները։

«Պատերազմող պետության թիկունքի, ռազմաճակատ մեկնող կամավորների և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա համատեղ ագրեսիայի մասին կարող եք տեսնել «Անկոտրում Արցախը» ֆիլմում»,-ասված է ֆիլմին կից տեղեկատվության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում