Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել է բնակավայրը. ԱՀ ՄԻՊ

Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել է բնակավայրը. ԱՀ ՄԻՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՆախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90 000 բնակիչ լքել է բնակավայրն ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով, ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները:

«Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ», – նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում